Սինգապուրը 5-րդ անգամ ճանաչվել է ամենաթանկ քաղաքը

Ցանկում տեղ է գտել 133 քաղաք:
singapur

Սինգապուրը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի թանկ քաղաքների վարկանիշային ցանկը: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով The Economist Group-ին: Ցուցակը կազմելիս հիմք է ընդունվել կենսամակարդակը Նյու Յորքում:

Բացի Սինգապուրից, բնակվելու համար ամենաթանկ վայրերի տասնյակում են Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնեւը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սիդնեյը:

Ցանկում տեղ է գտել 133 քաղաք: Ապրելու համար ամենաէժան քաղաքներն են ճանաչվել Դամասկոսը (Սիրիա), Կարակասը (Վենեսուելա) եւ Ալմաթին (Ղազախստան):

*

*