Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով...
simveropol

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել Է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Համապատասխան հրամանագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,- ասված է փաստաթղթում: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից:

*

*