Սիցիլիայում եւ Սարդինիայում վտանգի բարձրագույն մակարդակ Է հայտարարվել վատ եղանակի պատճառով

...մի շարք ոչ մեծ բնակավայրեր մնում են աշխարհից կտրված
sicilia-italia-jrhexex2 (1)

Սիցիլիա եւ Սարդինիա կղզիներում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարվել վատ եղանակի պատճառով: Ինչպես նոյեմբերի 3-ին հաղորդել Է Rai News 24 նորությունների ալիքը, Սարդինիայում մեկ օր առաջ կայծակի հարվածից մի գերմանացի կին զբոսաշրջիկ Է մահացել:

Տրենտոյում տարերքի մոլեգնումից տուժած եւս մեկ երիտասարդ մահացել Է հիվանդանոցում: Այսպիսով, ամբողջ Իտալիայում վատ եղանակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում Է 20-ի: Իտալիայի տարածաշրջաններում աշխատում են տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման, ինչպես նաեւ ճանապարհների ողողահարման, սողանքների եւ ծառերի տապալման հետեւանքների վերացման համար:

Իտալիայի հյուսիսում եւ Լիգուրիական ափին մի շարք ոչ մեծ բնակավայրեր մնում են աշխարհից կտրված:

*

*