Շվեյցարիայում երիտասարդը կացնով հարձակվել է անցորդների վրա

Իրավապահներն առայժմ բացառում են ահաբեկչության վարկածը՝ համարելով որ նա գործել է միայնակ:
shveycaria-vostikan

Շվեյցարիայի Սանկտ-Գալեն շրջանում կիրակի երեկոյան 17-ամյա դեռահասը կացնով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետեւանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստին»՝ տեղի իրավապահ մարմիններին հղում անելով:

Դեպքից հետո տղան փորձել է հեռանալ գողացված մեքենայով, բայց վթարի է ենթարկվել: Դրանից հետո նա դարձյալ փախուստի փորձ է արել՝ վիրավորելով եւս մի քանի մարդու, սակայն ոստիկանները վնասազերծել են նրան:

Իրավապահներն առայժմ բացառում են ահաբեկչության վարկածը՝ համարելով, որ նա գործել է միայնակ:

*

*