Շվեյցարիան դադարեցրել է Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը

Դատախազը հայտարարել է, որ քննության մեջ օգտագործված բանավոր ապացույցները բավարար համոզիչ չեն:
julian-asanj

Մոտ 10 տարի անց Շվեյցարիան դադարեցրել է WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով: Դատախազ Էվա-Մարի Պերսոնը հայտարարել է, որ քննության մեջ օգտագործված բանավոր ապացույցները բավարար համոզիչ չեն:

Դատախազը մտադիր չէ հարցաքննել Ասանժին, քանի որ կարծում է՝ նրա ցուցմունքը չի կարող լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Հիշեցնենք, որ ներկայում Լոնդոնի բանտերից մեկում գտնվող 48-ամյա ավստրալացի Ասանժը մշտապես հերքել է բռնաբարության մեղադրանք: Գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո նա 7 տարի ապաստանել էր Լոնդոնում էկվադորի դեսպանատանը` նաեւ այս գործի պատճառով Շվեյցարիա արտաքսվելուց խուսափելու համար:

*

*