Թուրք Բարբարոսի հայատյաց հայտարարությունները Շվեդական դատարանը քրեական հացագործություն է որակվել

Այժմ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ՝ 2 տարվա պայմանական ազատազրկում եւ տուգանք:
barbaros-leylan

 

Շվեդական դատարանն ազգությամբ թուրք Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունները քրեական հանցագործություն է որակել: Այդ անձը Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահն է, եւ Ստոկհոլմի կենտրոնում ապրիլի 9-ին տեղի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց եւ ազգայնամոլական հայտարարություններով:

Ստոկհոլմի դատարանը վճռել է, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն, նշվում է, որ ծանրացուցիչ հանգամանքներով:

Այժմ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ՝ 2 տարվա պայմանական ազատազրկում եւ տուգանք:

Ի դեպ, այդ անձի դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, թե մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք եւ ելույթ է ունեցել հանպատրաստից:

*

*