Շվեդիայի՝ ազգությամբ թուրք արդեն նախկին նախարարը հերքում է, որ կապ է ունեցել «Գորշ գայլերի» հետ

Մեհմեդ Քափլանի եւ նրա հրաժարականի շուրջ տեղի մամուլի արձագանքները չեն դադարում։
shvedia-nakharar-kaplan

Շվեդիայի բնակֆոնդի և կոմունալ հարցերի արդեն նախկին նախարար, ազգությամբ թուրք Մեհմեդ Քափլանի եւ նրա հրաժարականի շուրջ տեղի մամուլի արձագանքները չեն դադարում։

Շվեդիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Մեհմեդ Քափլանիի հրաժարականին։

«Ես ճանաչում եմ Մեհմեդ Քափլանին որպես մարդասիրական ու ժողովրդավարական արժեքների տեր մարդ, բայց նախարարը պետք է կարողանա ներկայացնել Շվեդիան»,- ասել է վորչապետը:

Այս մասին հայտնում է thelocal.se-ն:

Սակայն այս աղբյուրը, ինչպես նաեւ տեղական այլ լրատվամիջոցներ, հիշեցնում են հրապարակումներին այն մասին, որ Քափլանը կապեր է ունեցել թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության եւ Շվեդիայում թուրքական կազմակերպությունները համակարգող մարմնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հետ։ Շվեդական մամուլում հրապարակված լուսանկարում երեւում է, որ նա մեկ սեղանի շուրջ է «Գորշ գայլերի» շվեդական մասնաճյուղի ղեկավար Իլհան Սենթուրքի եւ ազգատյացության կոչեր հնչեցնելու հետեւանքով վերջերս իր աշխատանքները կորցրած Բարբարոս Լեյլանի հետ։

Ուշագրավ է, որ ինքը՝ Քափլանն անգամ լուսանկարի առկայության դեպքում հերքում է, որ նրանց հետ ինչ-որ կապ ունի ու պնդում, որ ուղղակի հյուր է եղել միջոցառման ժամանակ ու որևէ պատասխանատություն չի կրում դրա համար:

«Ես միշտ աշխատել եմ բոլոր տեսակի ծայրահեղականների դեմ: Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ իմ պաշտոնին մնալը դարձել է անհամատեղելի մամուլում իմ անվան շուրջ առաջացած փոթորիկի հետ»,- ասել է նաախկին նախարարը:

*

*