Շվեդիայի առեւտրի կենտրոններից մեկում անհայտ անձը կրակ է բացել

Միջադեպը տեղի է ունեցել հիմնականում միգրանտներով բնակեցված թաղամասում:
shvedia

Շվեդական Մալմյո քաղաքի առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակել է տղամարդու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել հիմնականում միգրանտներով բնակեցված թաղամասում: Ոստիկանության տվյալներով, տղամարդը ոտքից է վիրավորվել: Չարագործի արարքի պատճառները դեռ անհայտ են: Ձերբակալությունների մասին ոստիկանությունը չի հայտնում:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

*

*