Շվեդիայի ազգությամբ թուրք նախարարը հրաժարական տվեց՝ Իսրայելի մասին հայտարարության պատճառով

Նա հայտնի է հակահայկական կոչեր հնչեցրած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանի հետ ունեցած մերձավոր կապերով:
mehmed-kaplan-shvedia-nakharar-turq

Շվեդիայի բնակֆոնդի և կոմունալ հարցերի նախարար, ազգությամբ թուրք Մեհմեթ Քափլանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսրայելական The Haaretz պարբերականը, այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լովֆենը:

Վարչապետը տեղեկացրել է, որ Քափլանը ներկայացրել է հրաժարականի դիմումը, որն ընդունվել է:

Թուրք գործչի անվան շուրջ բացասական մեկնաբանություններ էին արվում այն բանից հետո, ինչ նա Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը համեմատել էր նրա հետ, ինչ նացիստներն արել էին հրեաների նկատմամբ:

Կանաչների կուսակցության անդամ, 44-ամյա Քափլանը նշել է, որ ինքը որևէ սխալ բան չի արել, սակայն հրաժարական է տալիս, քանի որ իր հասցեին հնչեցվող քննադատություններն անհամատեղելի են իր աշխատանքի հետ:

Մեմեթ Քափլանը հայտնի էր նաև վերջերս Ստոկհոլմում ռասիստական, հակահայկական կոչեր հնչեցրած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանիի հետ ունեցած մերձավոր կապերով: «Շուն հայերի մահը» ցանկանալու մասին հայտարարած Շվեդիայի թուրքերի միության փոխնախագահ Լեյլանին ևս օրերս հրաժարական էր տվել:

*

*