Պարետային ժամ՝ Շրի Լանկայում

...նաեւ ժամանակավորապես արգելափակել են WhatsApp-ը, Viber-ը եւ Facebook-ը
shri-lanka2 (1)

Շրի Լանկայի իշխանությունները երկրի ողջ տարածքում 21:00 -ից մինչեւ 4:00-ը պարետային ժամ են սահմանել: Սուրբ Զատկի տոնին հարյուրավոր քրիստոնյաների կյանք խլած ահաբեկչական գործողություններից 3 շաբաթ անց Հյուսիսարեւմտյան նահանգում մահմեդականների դեմ բռնության մի քանի դեպքեր են գրանցվել: Վնաս են հասցրել կամ այրել մզկիթներ եւ մահմեդականներին պատկանող խանութներ: Մահացել է մեկ մահմեդական: Որոշ քաղաքներում անկարգություններին վերջ դնելու համար իրավապահները ստիպված օդ են կրակել եւ արցունքաբեր գազ կիրառել:

Պարետային ժամ սահմանելուց բացի իշխանությունները նաեւ ժամանակավորապես արգելափակել են WhatsApp-ը, Viber-ը եւ Facebook-ը:

Նշենք, որ մահմեդականները Շրի Լանկայի 22 միլիոն բնակչության 10 տոկոսն են կազմում: Բնակչության գերակշիռ մասը բուդդայական է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները