Չինաստանում շինարարական կռունկ է ընկել. կա յոթ զոհ

Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:
chinastan-shtap

Չինաստանի Գուանդուն շրջանի Պունին քաղաքում շինարարական կռունկ է ընկել ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով յոթ մարդ տեղում զոհվել է, ևս երեքը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով  CCTV հեռուստաալիքին:

Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:

Վիրավորները, որոնց թվում կան նաեւ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:

 

 

*

*