Շավարշ Կարապետյանը 40 տարի առաջ այս օրը փրկեց լիճն ընկած տրոլեյբուսի ուղեւորներին

92 ուղեւորներից Շավարշին հաջողվեց փրկել կեսին:
TROLEYBUS

Ուղիղ 40 տարի առաջ այս օրը ընթացքի ժամանակ Երեւանյան լիճ ընկած տրոլեյբուսը զոհերի պատճառ դարձավ: Իսկ այդ զոհերի թիվն ավելի մեծ կարող էր լինել, եթե ճիշտ պահին, ճիշտ տեղում չհայտնվեր ճիշտ մարդը: Ջրասուզալող սպորտաձեում 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանն առաջին անգամը չէր ,որ իր անձնազոհ հերոսությամբ մարդկանց կյանք է փրկել:

1976թ-ի սեպտեմբերի 16-ը բազմակի ռեկորդակիր եւ աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի համար, ինչպես միշտ, սկվել էր մարզումներով: Նա եղբոր հետ նոր էր ավարտում ամենօրյա վազքը Երեւանյան լճի շուրջ, երբ պատահաբար ականատեսը եղավ, թե ինչպես է լիճն ընկնում ուղեւորներով լի տրոլեյբուսը: Առանց մի վայրկան անգամ մտածելու Շավարշը հասավ օգնության, անմիջապես նետվեց ջուրն ու սուզվելով առաջին իսկ պատահած ուղեւորին դուրս բերեց:

«Ես 23 տարեկան էի , եղբայրս՝ 20: Եղբորս թույլ չտվեցի, որ նա սուզվի, որպեսզի վստահելի աջակից ունենամ: Տրոլեյբուսի հետեւի մասն ամբողջովին ջրի տակ էր, եւ այդ հատվածում անօդ տարածություն էր առաջացել: Մարդիկ այդ վիճակում էին փորձում շնչել»,- պատմում է Շավարշ Կարապետյանը:

Շավարշը  սուզվեց, եւ շատ երկար ժամանակ չհայտնվեց: Ջրի տակ շոշափելով տրոլեյբուսը եւ համոզվելով, որ ապակիները կոտրված չեն՝ ոտքով կոտրեց ու ներս լողաց: Իսկ վերեւում նրան սպասում էր եղբայրը, նա դուրս բերվածներին ափ էր հասցնում: Ուշադրություն չդարձնելով ստացած վնասվածքներին՝ նա նորից սուզվեց՝ քաջ գիտակցելով , որ անգամ մեկ վայրկյանը կարող էր եւս մեկ մարդու կյանք փրկել:

«Այնտեղ ոչինչ չէր երեւում, կեղտն ու տիղմը բարձրանում էին, եւ տեսողությունը զրոյական էր: Այնտեղ կարիք չկար նույնիսկ որեւէ բան տեսնելու: Միայն խորություն կար, որը պետք է հաղթահարեի: Կանգնեցի տրոյլեբուսի վրա, պոկում արեցի՝ չհասնելով կես մետրի, փրկվածներին արդեն վերցնում էին ձեռքիցս»,- հիշում է նա:

92 ուղեւորներից Շավարշին հաջողվեց փրկել կեսին: Ջրի տակ նման պայմաններում 2 ժամ անցկացնելու հետեւանքներն անդառնալի եղան: 40 օր պառկեց հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Բժիշկների ախտորոշումն էր՝ արյան վարակ եւ թոքերի բորբոքում: Սակայն սա էլ նրա համար հիմնավոր պատճառ չէր մարզումները դադարեցնելու: 2 ամիս անց Շավարշը կրկին հայտնվեց լողավազանում, եւ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ: Սա հայորդու միակ հերոսությունը չէր. նույն վարքը նա դրսեւորեց նաեւ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ: Նետվելով կրակի մեջ՝ փրկեց մարդկանց կյանքեր: Նրա արարքն իսկապես հերոսական էր:

Այսօր մեր հերոսն արդեն ապրում է Մոսկվայում, սակայն մարզական կյանքը նրա համար ավարտվել է վաղուց: Այժմ նա ունի փոքր բիզնես, որով զբաղվում է մինչ օրս:

shavarsh_karapetyan

*

*