Շակիրան վնասել է ձայնալարերը եւ չեղարկել համերգները

Շաքիրան մի շարք համերգներ է չեղարկել Եվրոպայում
shaqira

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան մի շարք համերգներ է չեղարկել Եվրոպայում ձայնալարերի վնասելու պատճառով: Այդ մասին նա հայտնել Է իր Instagram-ում: Սկզբում Շակիրան չեղարկել Է նոյեմբերի 8-ի համերգը գերմանական Քյոլնում:

Այնուհետեւ նա գրել Է, թե հույս ուներ, որ կկարողանա ձայնը վերականգնել նախքան նոյեմբերի 10-ը Փարիզում պլանավորած համերգը:  Սակայն Շակիրան հայտնել է, որ չեղարկվում են նաեւ նոյեմբերյան համերգները Փարիզում, Անտվերպենում եւ Ամստերդամում:

«Մենք աշխատում ենք հաստատել համերգների նոր ամսաթվեր»,-հավելել է նա:

 

*

*