ԱՄՆ-ում վաղը «Սեւ ուրբաթ» է

Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը:
sev-urbat

Վաղը «Սեւ ուրբաթ» է։ Այն լինում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ուրբաթ օրը: Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը: Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ, առավոտյան մոտ 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին, հաճախորդներին առաջարկվում են մեծ զեղչեր: Առաջին գնորդները ստանում են 50-80% զեղչ:  Շուրջ 102 մլն ամերիկացի ամեն տարի մասնակցում է այս տոնին՝ ծախսելով միջինը 300 դոլար։

Երկար հերթեր՝ առևտրի կենտրոնների մոտ։ Սև ուրբաթը հայտնի միջազգային թրենդ է, սակայն Ամերիկայում այս օրվան սպասում են առանձնահատուկ անհամբերությամբ։

«Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում: Այն լինում է նոյեմբերի 23-30 ժամանակահատվածում: «Սև ուրբաթ» տերմինը հայտնվել է միայն 1966 թվականին, Ֆիլադելֆիայում։ Օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։

 

 

*

*