Կորեայում մետրոյի շինարարության ժամանակ փլուզում է եղել

Սեուլից ոչ հեռու մետրոյի շինարարության ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որի հետեւանքով չորս մարդ մահացել է, տասը՝ վիրավորվել են։
Korea-metro

Սեուլից ոչ հեռու մետրոյի շինարարության ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որի հետեւանքով չորս մարդ մահացել է, տասը՝ վիրավորվել են։

Փլուզումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ Նամյանջու քաղաքում: Ենթադրվում է, որ փլուզումը թթվածնի բալոնի պայթյունի հետեւանքով է: 15 մ խորության վրա 17 աշխատողներ եռակցման աշխատանքներ էին կատարում:

Ոստիկանությունը եւս կատարվածի առավել հավանական վարկած է համարում թթվածնի բալոնի պայթյունը։ Հրշեջները եւ ոստիկանությունը սկսել են հետաքննություն։

*

*