Սեուլում օդի աղտոտման պատճառով արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել

Արտակարգ միջոցների կիրառումը քաղաքային բյուջեի վրա օրական արժենում Է 4,5 մլն դոլար
seul

Հարավային Կորեայի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է մտցվել օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով:

Այդ մասին հայտնել Է Սեուլի քաղաքապետարանը:

Հունվարի 17-ին առավել մեծ բեռնվածությունների ժամերին քաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի անվճար: Մեգապոլիսի իշխանությունները նաեւ պարտավորեցրել են ութսուն պետական ձեռնարկությունների, որոնց գործունեությունն աղտոտում Է օդը, կրճատել արտադրության ծավալը: Արտակարգ միջոցների կիրառումը քաղաքային բյուջեի վրա օրական արժենում Է 4,5 մլն դոլար, սակայն, ինչպես ցույց են տալիս մոնիթորինգի տվյալները, դրանք գործնականում ազդեցություն չեն ունենում բնապահպանական իրադրության վրա:

Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ օդում վնասակար միկրոմասնիկների խտությունը եռակի անգամ գերազանցում Է առավելագույն թույլատրելի մակարդակը:

*

*