Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը դիտավորյալ թունավորել են. բրիտանական ոստիկանություն

Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են
sergey-skripal

Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը դիտավորյալ թունավորել են նյարդակաթվածային նյութով:

Ենթադրվում է, որ Սկրիպալին կարող էին թունավորել դավաճանության համար:

Նշենք, որ 66-ամյա ռուս նախկին լրտեսին, որը տարիներ առաջ Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ էր փոխանցել ու նրա 33-ամյա դստերը ոստիկանությունը հայտնաբերել է Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոնի մոտ՝ անգիտակից վիճակում:

Նրանք այժմ ծայրահեղ ծանր վիճակում են: Հոսպիտալացվել է նաեւ այն ոստիկանը, որն առաջինն էր հայտնվել դեպքի վայրում եւ փորձել օգնություն ցուցաբերել: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ կոշտ քայլեր կձեռնարկեն, եթե պարզվի, որ Ռուսաստանը կապ ունի այս դեպքի հետ:

*

*