ՌԴ-ն շահագրգռված է, որ իր դաշնակիցները ժամանակակից զենք ունենան

«ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
sergey-shoygu

«Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ, ժամանակակից զենքով ու տեխնիկայով հագեցած զինված ուժեր՝ ունակ հուսալիորեն եւ արդյունավետորեն դիմակայելու ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- այս մասին միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովի բացման ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հասկանալի. ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,-ասել է Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ գերակայություն է համարում ռազմական համագործակցությունն ԱՊՀ-ի հետ, ՀԱՊԿ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության ռազմական բաղադրիչի զարգացումը: Մոսկվան նաեւ դեմ չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը, սակայն, Շոյգուի պնդմամբ, դա կարող է լինել միայն փոխադարձ ըմբռնման, ազգային շահերը հարգելու եւ բոլորի համար հավասար անվտանգության պայմաններում:

*

*