Խոշոր ավտովթար՝ Սերբիայում. կան զոհեր

ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Յագոդինա քաղաքի շրջանում
serbia

Սերբիայում 6 մարդ է զոհվել, եւս 27-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Սերբիայի կենտրոնական մասի ավտոմայրուղում մի քանի մեքենաների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Յագոդինա քաղաքի շրջանում Բելգրադ-Նիշ արագընթաց ավտոմայրուղում երթեւեկության երկու ուղղություններով: Բախման հնարավոր պատճառ է նշվել առավոտյան մառախուղը:

*

*