Սերբիայի նոր նախագահն իր երկրի տարածք է համարում նաեւ Կոսովոն — Երկիր Մեդիա

Սերբիայի նոր նախագահն իր երկրի տարածք է համարում նաեւ Կոսովոն

Ալեքսանդր Վուչիչը երդում Է տվել հանրապետության Սկուպշչինայի առջեւ:
serbia-naxagah-vuchich

Ապրիլի 2-ին Սերբիայի նախագահ ընտրված Ալեքսանդր Վուչիչը երդում Է տվել հանրապետության Սկուպշչինայի (խորհրդարան) առջեւ: Արտասանելով նախագահական երդումի տեքստը՝ նա հնգամյա ժամկետով պաշտոնապես ստանձնել Է պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ՏԱՍՍ-ը հայտնել Է իրադարձությունների վայրից: «Երդվում եմ՝ իմ բոլոր ուժերը նվիրել Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, ներառյալ Կոսովոն եւ Մետոքիան՝ որպես նրա բաղկացուցիչ մասը»,-հայտարարել Է նախագահը:

Սկուպշչինայի շենքի մոտ հավաքվել Էին Սերբիայի մի քանի հազար քաղաքացիներ, որոնք ջերմորեն ողջունել են Վուչիչին:

Հիշեցնենք, որ Կոսովոն անկախություն է հռչակել 2008թ. փետրվարի 17-ին, այն ճանաչվել է 101 երկրների կողմից։

*

*