Սերբիայի նախագահը պարզաբանել է, թե ինչու է ձգտում լուծել Կոսովոյի խնդիրը

Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել Է չորս հանգուցային պատճառներ
aleqsandr-vuchich

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել Է չորս հանգուցային պատճառներ, թե ինքն ինչու Է փորձում լուծել Կոսովոյի հարցը եւ թե ինչու Է դա անհրաժեշտ անել հնարավորինս շուտ:

«Մենք պետք Է որոշենք, թե հարկավոր Է մեզ արդյոք այդ փորձը, թե ավելի լավ է գործենք հին ձեւով, եւ Սերբիան ապագայում կկարողանա արդյոք ստանալ ավելին, քան այժմ կա»,- հայտարարել Է Վուչիչը:

Նախագահն ընդգծել Է, որ իր դիրքորոշումն այն Է, «որ լուծումն անհրաժեշտ Է եւ անհրաժեշտ է հնարավորինս շուտ»: Վուչիչի խոսքով՝ նախ՝ անհրաժեշտ Է հարատեւ հաշտություն հաստատել սերբերի եւ ալբանացիների միջեւ, երկրորդ՝ կայունությունը Սերբիային թույլ կտա զբաղվել տնտեսական զարգացմամբ առանց ծանրացուցիչ հանգամանքների, երրորդ՝ դա թույլ կտա զգալիորեն մեծացնել ներդրումների հոսքը երկիր, չորրորդ՝ Կոսովոյի շուրջն իրադրության լուծումը կհանգեցնի ժողովրդագրության հետ կապված իրադրության բարելավման:

Սերբիայի ղեկավարը նաեւ կրկնել է այն դրույթը, թե Կոսովոյի հարցի դյուրին կամ  ոչ հիվանդագին լուծում գոյություն չունի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

*

*