Սերբիայում հարգել են Հարավսլավիայի ռմբակոծության զոհերի հիշատակը

20 տարի առաջ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը մարտի 24-ից հուլիսի 10-ը ռմբակոծում էին Բելգրադը։
serbia-hishatakum-zoh

Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի Է ունեցել զանգվածային ակցիա` նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին:  Միջոցառումը հեռարձակվել է երկրի ազգային հեռուստատեսությունով:

Ակցիան մեկնարկել Է տեղական ժամանակով 19:45-ին (Երեւանի ժամանակով 22:45-ին) օդային տագնապի շչակների ձայնով: 20 տարի առաջ հենց այդ րոպեին առաջին ռումբերն ընկան Հարավսլավիայի տարածքի վրա: Հանդիսականներին ցուցադրել են Սերբիայի քաղաքների ռմբակոծումների կադրեր: Հրապարակում մարդիկ մոմավառություն են իրականացրել։

20 տարի առաջ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը մարտի 24-ից հուլիսի 10-ը ռմբակոծում էին Բելգրադը։

Չճշտված տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 2500-ի, այդ թվում ՝ 90 երեխա, վիրավորվել է մոտ 12 հազար մարդ։

*

*