Սենթ Լուիս քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել

Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքապետի տան հարևանությամբ:
amn-cuyc

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ է ճանաչել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիին, ով 2011 թվականին սպանել էր սեւամորթ Էնթոնի Սմիթին:

Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքապետի տան հարևանությամբ: 2 ոստիկան է տուժել ցուցարաների նետած քարերից։

 

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*