Ֆրանսիայում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածության հարցը

Կոնֆերանսը կլինի թուրք գործիչների մասնակցությամբ:
ghazakhstan-senat

Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս` թուրք գործիչների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Ինսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:

*

*