Կիեւում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել

Ցուցարարները պահանջել են ուկրաինացի օդաչու Սավչենկոյին Ռուսաստանից անհապաղ Ուկրաինա տեղափոխել:
ukraina-rf-savchenko

Կիեւի կենտրոնում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, նախօրեին հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի:

Ցուցարարները ձու են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ, վանկարկել «Ամոթ Ռուսաստանին», «Սավչենկո’, ողջ վերադարձիր»՝ պահանջելով օդաչուին Ռուսաստանից անհապաղ Ուկրաինա տեղափոխել: Ակցիայի մասնակիցներն ապա շարժվել են դեպի ազատության հրապարակ, որտեղ նրանց միացել է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն:

Ի դեպ, Սավչենկոն Գերագույն ռադայի պատգամավոր է ընտրված հենց այդ կուսակցությունից: Նա մեղադրվում է Ուկրաինայի արեւելքում 2014 թվականին ռուս 2 լրագրողի սպանությանը մասնակցություն ունենալու համար: Օդաչուն, սակայն, հերքում է մեղադրանքները: Նրա փաստաբանները նշում են, որ Սավչենկոն գերի է ընկել մինչ լրագրողների սպանությունը:

Այժմ օդաչուն հացադուլ է հայտարարել, քանի որ դատարանը հետաձգել է դատավարությունը, եւ նրան զրկել վերջին խոսքի իրավունքից:

*

*