Սաուդյան Արաբիայում լրագրող է սպանվել

Ալ Ջասերը ձերբակալվել էր 2017-ի մարտին
saudyan-lragrox-turki-al-jaser1 (1)

Սաուդյան Արաբիայի բանտերից մեկում կտտանքների է ենթարկվել ու սպանվել լրագրող և գրող Տուրկի բին Աբդուլ Ազիզ ալ-Ջասերը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով New Khaleej պարբերականին։

Ալ Ջասերը ձերբակալվել էր 2017-ի մարտին Kashkool գաղտնի թվիթեր-աքաունթ  ունենալու համար, որտեղ պատմում էր թագավորական ընտանիքի անդամների և պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանվել էր սաուդցի մեկ այլ լրագրող՝ Ջամալ Խաշոգջին:

*

*