Սաուդյան Արաբիան «հրապուրում է» 25 տարին լրացած կանանց — Երկիր Մեդիա

Սաուդյան Արաբիան «հրապուրում է» 25 տարին լրացած կանանց

Այսկերպ պետությունը ցանկանում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը։
musulman-turist

25 տարին լրացած կանայք ու աղջիկները կկարողանան տուրիստական այցագիր ստանալ եւ Սաուդյան Արաբիա ուղեւորվել առանց ուղեկցության: Այդ մասին Arab News հրատարակությանը հայտնել է Զբոսաշրջության եւ ազգաբնակչության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը։

Կանայք, որոնց 25 տարին չի լրացել, առաջվա պես կարող են երկիր այցելել միայն իրենց ուղեկցող տղամարդու (ամուսնու, եղբոր կամ հոր) հետ: Այցագրերի ներդրումը պլանավորվում է 2018 թվականի առաջին եռամսյակում:

Այսկերպ պետությունը ցանկանում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը։

 

*

*