Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանանց պաշտոնավարման մրցույթ է հայտարարվել

Մրցույթը հայտարարված Է չորս մասնագիտական ուղղություններով․․․
hijab-kin

Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ Է հայտարարել: Այս մասին, ինչպես հայնել Է Al Arabiya հեռուստաալիքը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է արդարադատության նախարար Վալիդ բեն Մուհամեդ աս Սամաանին:

Մրցույթը հայտարարված է չորս մասնագիտական ուղղություններով, որոնք, նախարարության դասակարգմամբ՝ ունեն ութերորդ կարգ: Կանայք կարող են «գիտական աշխատակիցների» թափուր պաշտոնների հավակնել «սոցիալական», «օրենսդրական» եւ «իրավաբանական» բնագավառներում, ինչպես նաեւ հավակնել «վարչական օգնականի» պաշտոնի: Հավակնորդուհիները պետք Է մասնագիտական ուղղություններով ունենան առնվազն մագիստրոսի աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*