Արեւմուտք-Սաուդյան Արաբիա հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է

«Դավոս անապատում» գործարար համաժողովի անցկացումը կասկածի տակ է
jamal-hashqaji-saudci-lragrox

Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետանալու կապակցությամբ չեղարկել Է իր մասնակցությունը Էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին: Այդ մասին  նա հոկտեմբերի 18-ին հայտնել Է Public Senat հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ -տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել Է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ հայտարարել, որ բաց Է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի Է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի Է որպես «Դավոս անապատում»:

Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացումից հետո, որն աշխատում Էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են հոկտեմբերի 2-ին, երբ նա մտել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան:

Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում Էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը:

Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ին Էր Ռիադում: Ինչպես նշվում Է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել Է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից:

*

*