Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ձերբակալվել է

...լիբիական ռեժիմի կողմից ֆինանսավորվելու մեղադրանքով
sarkozi

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, հայտնում է Monde-ը: «Մեր տեղեկություններով՝ Սարկոզիին ձերբակալել են Նանտեր քաղաքում, ուր նա հրավիրված էր գործի վարույթի շրջանակներում, որը քննում է 2007թ-ի նախընտրական քարոզարշավում Լիբիայի կողմից Սարկոզիին հնարավոր ֆինանսավորման հարցը»,- նշվում է հրապարակման մեջ:

2012թ-ի գարնանը ֆրանսիական Mediapart պարբերականը փաստաթղթեր էր հրապարակել, որոնցում նշվում էր նախագահական քարոզարշավի ժամանակ Սարկոզիին լիբիական ռեժիմի կողմից շուրջ 50 միլիոն եվրոյի տրամադրման մասին:

Ֆրանսիայում այս գործով քննությունը մինչ օրս շարունակվում է:

*

*