ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը կաշխատի իր մրցակցի՝ Քլինթոնի հետ

Նպատակը՝ Դեմոկրատական կուսացկությունը վերափոխելն է:
sanders

Դեմոկրատական կուսկացությունից Միացյալ Նահանգների նախագահական ընտրարշավին մասնակցող Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ աշխատելու է իր մրցակցի՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Նպատակը՝ Դեմոկրատական կուսացկությունը վերափոխելն է, որպեսզի այն դառնա աշխատող մարդկանց, երիտասարդների կուսակցություն, այլ ոչ միայն՝ հարուստ կուսակցական հովանավորների:

Սանդերսը նաեւ հավելել է, որ Քլինթոնի հետ միավորվելով՝ ցանկանում է պարտության մատնել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Վերմոնտ նահանգից սենատորը նշել է, որ գաղտնիք չէ՝ իր եւ նախկին պետքարտուղար Քլինթոնի միջեւ լուրջ տարաձայնություններ կան մի շարք կարեւոր հարցերի շուրջ, բայց այլ խնդիրների վերաբերյալ իրենց հայացքները համընկնում են:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնն արդեն ապահովել է բավարար ձայներ՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկանածու առաջադրվելու համար:

*

*