Samsung-ի ղեկավարը դուրս է եկել բանտից

«Մեկ տարի բանտում գտնվելով՝ ես մտածելու ժամանակ ունեցա...»
samsung-ghekavar

Հարավային Կորեայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Samsung Electronics-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնը բանտից ազատ է արձակվել:

Նշենք, որ օգոստոսին գործարարը կաշառք վերցնելու համար դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման, իսկ կոռուպցիոն սկանդալը հանգեցրեց իմպիչմենտի՝ երկրի նախագահ Պակ Կին Խեի նկատմամբ:

Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել Լի Չժե Յոնին, բայց նախապես սահմանված 5 տարվա ազատազրկումը փոխարինել է 2.5 տարով՝ հետաձգելով պատժի իրականացումը 4 տարով:

«Մեկ տարվա ազատազրկումը լավ էր ինձ համար, որովհետև ես մտածելու ժամանակ ունեցա»,-ասել է գործարարը:

*

*