Բախումներ ու զանգվածային թունավորում՝ Կիեւի կենտրոնում

Փորձել են կանխել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի կողմնակիցների մուտքը...
kiev-baxumner

Կիրակի երեկոյան առնվազն 32 իրավապահ վնասվածքներ են ստացել, երբ փորձել են կանխել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի կողմնակիցների մուտքը  Կիեւի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը, տեղեկացնում է BBC-ն։ Այդ ժամանակ այնտեղ ջազային համերգ է ընթացել։

Ավելի վաղ՝ Մայդանում, Սահակաշվիլին կոչ էր արել հավաքվածներին՝ շարժվել դեպի Հոկտեմբերյան պալատ, որտեղ, ըստ նրա, պետք է անցկացվեր ընդդիմադիրների համակարգող խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին՝ հանցավոր խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով, սակայն մի քանի օր անց ազատ էր արձակվել՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների երաշխավորությամբ։

Կիեւի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հիվանդանոց տեղափոխված իրավապահները թունավորվել են անհայտ ծագման նյութով։ Հարուցվել է 3 քրեական գործ։

Սահակաշվիլին ավելի ուշ հայտարարել է, որ առայժմ ձեռնպահ կմնա երթեր ու այլ ակտիվ գործողություններ անելու կոչերից, քանի դեռ իրենք շատ խոցելի են «զանազան սադրանքների նկատմամբ»։

*

*