Սահակաշվիլիին Կիեւի «Սուլուգունի» ռեստորանից արտաքսել են… Լեհաստան

...որտեղից նա մուտք էր գործել Ուկրաինայի տարածք 2017 թվականի սեպտեմբերին
sahakashvili

Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին վտարել են Լեհաստան, որտեղից նա մուտք էր գործել Ուկրաինայի տարածք 2017 թվականի սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղեկացնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:

«Տվյալ անձը անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում, ուստի իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ նա վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել էր՝ խախտելով մեր երկրի օրենսդրությունը»,- ասված է սահմանապահ գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Միխայիլ Սահակաշվիլիին ձերբակալել են Կիևի կենտրոնում գտնվող «Սուլուգունի» ռեստորանում և տեղափոխել «Բորիսպոլ» օդանավակայան: 

*

*