Սահակաշվիլին վիճել է Ուկրաինայի արդարադատության նախարարի հետ

Սահակաշվիլին կրկին սկանդալի կիզակետում է:
sahakashvili

Սահակաշվիլին կրկին սկանդալի կիզակետում է: Նա վիճել է Ուկրաինայի Արդարադատության նախարարությունում: Վեճի պատճառ է դարձել այն, որ նա ցանկանում է գրանցել «Միխայիլ Սահակաշվիլիի դաշինք» անունով կուսակցություն եւ պահանջում գրանցումից հանել նույն անունով արդեն իսկ գրանցված կուսակցությունը։ Այն, Սահակաշվիլիի խոսքով, կեղծ է եւ ինքն այդ կուսակցության հետ որեւէ կապ չունի:

Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն մերժել է նրան ու խորհուրդ տվել դիմել դատարան: Նախարարի պատասխանը զայրացրել է Սահակաշվիլիին եւ նա Պետրենկոյին սրիկա է անվանել: Ըստ ականատեսների, ծագած վիճաբանությունը քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր:

*

*