Սահակաշվիլին ձերբակալվել է

Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից․․․
sahakashvili

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5-ին ձերբակալվել Է Կիեւում: Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից, ուր նա բարձրացել Էր ու սպառնում էր ցած նետվել, եթե իրավապահները խուզարկեն իր բնակարանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դեկտեմբերի 5-ի առավոտյան ներխուժել են ընդդիմադիր գործչի բնակարան՝ կոտրելով դուռը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են դատարանի որոշմանը համապատասխան:

Սահակաշվիլին մեղադրվում Է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին օժանդակելու եւ նրանց գործունեությունը թաքցնելու համար: Այդ հոդվածով Սահակաշվիլիին սպառնում Է 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում:

Սահակաշվիլիին շենքից դուրս են բերել ձեռնաշղթայով:

*

*