Սահակաշվիլիի կողմնակիցներն ազատել են նրան միկրոավտոբուսից

Սահակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել էր դեռ առավոտյան․․․
sahakashvili (1)

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները եւ փորձում էին տանել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիեւից հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Սահակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չէր հաջողվում տեղափոխել նրան:

Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա եւ կոտրել հետեւի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին եւ նրան հեռու են տանում ուժայիններից: Բազմության միջից Սահակաշվիլին ցույց էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար:

Ազատված Սահակաշվիլին կոչ է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան եւ շարունակել «խաղաղ բողոքը»:

Նա նաեւ հայտարարել Է, որ ուղեւորվում Է խորհրդարան՝ «պահանջելու Ուկրաինայի նախագահի իմպիչմենտը»:

*

*