Սաակաշվիլին կմնա Կիեւում՝ անկախ ամեն ինչից

Նա մտադիր չէ լքել երկիրը։
saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, մտադիր չէ լքել այդ երկիրը: Այս մասին Սաակաշվիլին ասել է ուկրաինական «Նովոյե վրեմյա»-ի հետ զրույցում:

«Մնալու եմ այստեղ՝ Կիևում, որևէ խնդիր չկա: Մնալու եմ Կիևում առանց քաղաքացիության»,- ասել է Սաակաշվիլին:

Ի դեպ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այդ որոշումը համարել է «քայլ դեպի բռնապետության հաստատում»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: 

*

*