Պուտինին հայհոյած հաղորդավարին հեռացրել են աշխատանքից

Գաբունիան երկու ամիս չի կարողանա աշխատել:
rustavi-haghordavar

«Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավար Գեորգի Գաբունիային, ով իր հաղորդման ժամանակ հայհոյել էր Պուտինին և նրա մահացած ծնողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գաբունիան երկու ամիս չի կարողանա աշխատել: Հաղորդավարի արարքը զայրույթ է առաջացրել վրացական հանրության շրջանում, և այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ` պահանջելով աշխատանքից ազատել Գաբունիային:

Հաղորդվում է, որ հեռուստաընկերության որոշ աշխատակիցներ որոշել են դիմում գրել աշխատանքը թողնելու մասին: Գաբունիային քննադատել են Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարությունը:

*

*