Ռուսաստանը վերադարձրել է Կերչի նեղուցում կալանված ուկրաինական երեք նավերը

Ռուսական համապատասխան մարմիններն ավարտել են հետաքննական անհրաժեշտ գործողությունները
ukrainakan-naver

Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել մեկ տարի առաջ Կերչի նեղուցում կալանված երեք նավերը: Ռուսաստանի արտգործնախարարությունից նշել են, որ ռուսական համապատասխան մարմիններն ավարտել են հետաքննական անհրաժեշտ գործողությունները եւ Ռուսաստանի տարածքում նավերը պահելու կարիքն այլեւս չկար:

Մոսկվան պնդում է, որ 2018-ի նոյեմբերի 25-ին ուկրաինական նավերը խախտել էին իր ծովային սահմանը: Ռուս սահմանապահները ձերբակալել էին նաեւ ուկրաինական նավերի նավաստիներին, որոնց Մոսկվան բաց է թողել միայն այս տարի սեպտեմբերին:

Հատկանշական է, որ նավերի վերադարձը Կիեւին տեղի է ունենում ուկրաինական հակամարտության հարցով հաջորդ ամիս Փարիզում կայանալիք «նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ:

*

*