Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի քաղաքացիների եւ ընկերությունների նկատմամբ

...հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը
ukraina

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառեն Ուկրաինայի հարյուրավոր քաղաքացիների եւ ընկերությունների դեմ, որոնք վնաս են հասցրել Ռուսաստանի շահերին: Կարգելափակվեն Ռուսաստանի տարածքում գտնվող ուկրաինական ակտիվներ, կկանխվի Ռուսաստանի կապիտալի դուրսբերումը Ուկրաինա:

Մոսկվան կարող է արգելել նաեւ ուկրաինական արտադրության որոշ ապրանքների ներմուծումը:

Նշենք, որ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին համաձայնագիր է ստորագրել: Հրամանագրում նշված է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Կիեւը վերացնի Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ սահմանած պատժամիջոցները:

Ուկրաինան 2014թ.-ից ի վեր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ ցանկը վերջին անգամ ընդլայնել է մեկ ամիս առաջ:

*

*