«Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի կալանված ռազմանավերն ու ձերբակալված նավաստիներին»

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը պահանջել է․․․
ukraina-naver

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը պահանջել է Ռուսաստանից վերադարձնել Ուկրաինային կալանված ռազմանավերն ու 24 նավաստիներին, որոնք ձերբակալվել են անցած տարի Ղրիմի մերձակայքում:

Որոշման մեջ նաեւ նշված է, որ տրիբունալն անհրաժեշտ չի համարում պահանջել Մոսկվայից դադարեցնել ուկրաինացի նավաստիների դեմ հարուցված քրեական գործը: Տրիբունալի որոշմանն ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ծովային իրավունքի կոնվենցիան կիրառելի չէ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պարագայում: Համբուրգի տրիբունալի որոշումը համարվում է վերջնական եւ պարտադիր է վեճի կողմերի համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինան նավաստիներին ներկայացնում է որպես ռազմագերի, իսկ Ռուսաստանը մեղադրում է նրանց երկրի ջրային սահմանն ապօրինի խախտելու մեջ:

*

*