Պեսկով. «Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման»

Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կողմերին հաշտեցնելու Ադրբեջանի փորձերը...
dmitriy-peskov-rusastan-turqia-su-24-haraberutyun

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար այլ պետությունների միջնորդական բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ են հանգեցրել Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Մոսկվային եւ Անկարային հաշտեցնելու Ադրբեջանի փորձերը:

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման:

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Մոսկվան սպասում է, որ Թուրքիայի իշխանությունը խոստովանի ռուսական ռմբակոծչի միտումնավոր խոցումն ու ներողություն հայցի Ռուսաստանից:

*

*