Յըլդըրըմ՝ «Ռուս-թուրքական հարաբերություններում մեկամյա ճգնաժամն ավարտված է»

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ջանքերով կարողացան, այսպես ասած, «թերթել» դժվարին հարաբերությունների էջը:
medvedev-yildirim

 

«Ռուս-թուրքական հարաբերություններում մեկամյա ճգնաժամն ավարտված է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որն այդ պաշտոնում առաջին այցն է կատարել Մոսկվա: Նրան ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նա էլ իր հերթին ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ջանքերով կարողացան, այսպես ասած, «թերթել» դժվարին հարաբերությունների էջը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Այդուամենայնիվ, Մոսկվան ու Անկարան տարակարծիք են Սիրիայի հարցում: Առաջինն աջակցում է այդ երկրի նախագահ Ասադին, մյուսը՝ նրա տապալմանն է ձգտում:

Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն սրվել էին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ: Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից 2015 թվակնին նոյեմբերին 24-ին տեղի ունեցածի համար, ինչին էլ հաջորդեց երկու երկրների հարաբերությունների կարգավորումը:

*

*