14:33 - 20.12.2016
1689 Դիտում
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն արդեն Մոսկվայում է: Հասցրել է հանդիպել իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Նրանց կմիանա նաեւ Իրանի արտգործնախարարը: Եռակողմ հանդիպմանը սպասվում էր, որ պետք է քննարկվի սիրիական հակամարտությունը: Սակայն Մոսկվան ու Անկարան մեկ այլ կարեւոր հարց ունեն քննարկելու՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը: