Ռուսաստանում դեկտեմբերին նոր թղթադրամներ կմտնեն շրջանառության մեջ

Թղթադրամների շնորհանդեսը կատարվել է դեռ 2017 թ-ի հոկտեմբերի 12-ին։
2000-rub

Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբեր ամսին կսկսի 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ նոր սերնդի թղթադրամների զանգվածային արտադրությունը։

Շնորհանդեսը կատարվել է դեռ 2017 թ-ի հոկտեմբերի 12-ին։ Նոր թղթադրամները հայտնվել են արդեն Մոսկվայում, Մերձմոսկվայում, ինչպես նաեւ այն շրջաններում, որոնք պատկերված են դրանց վրա՝ Հեռավոր Արեւելքում (Վլադիվաստոկ) եւ Ղրիմում (Սեւաստոպոլ)։

Ուկրաինայում 200 ռուբլիանոցները ստեղծվելուց անմիջապես հետո արգելվել են։

*

*