Վաղը Ռուսաստանում նախագահ կընտրեն

Երեկ Ռուսաստանում ավարտվեց նախագահական ընտրության քարոզարշավը:
rusastan-yntrutyun (1)

Երեկ Ռուսաստանում ավարտվեց նախագահական ընտրության քարոզարշավը, իսկ այսօր՝ ընտրության նախօրեին, լռության օր է, որի ընթացքում որևէ թեկնածու իրավունք չունի քարոզչությամբ զբաղվել:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամկետից շուտ իրենց ընտրությունն արդեն կատարել են երկրի հեռավոր ու դժվար հասանելի շրջանների մոտ 150.000 քաղաքացիներ, ինչպես նաև՝ երկրից դուրս գտնվող 30.000 ռուսաստանցիներ:

Ռուսաստանի նախագահի պաշտոնին են հավակնում ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը  (Աճի կուսակցություն):

 

*

*