Ռուսաստանը հրաժարվել է միանալ միջուկային զենքի արգելման համաձայնագրին — Երկիր Մեդիա

Ռուսաստանը հրաժարվել է միանալ միջուկային զենքի արգելման համաձայնագրին

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ միջուկային աշխարհի ձևավորման օգտին
rusastan-zenq

Ռուսաստանը չի միանա միջուկային զենքի արգելման համաձայնագրին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ միջուկային զենքի ամբողջական վերացումը հնարավոր է միայն համընդհանուր և լիակատար զինաթափման պարագայում:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է բոլոր երկրների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջուկային զենքի տիրապետող երկրներինը, ինչպես որ նախատեսում է միջուկային զենքի չընդարձակման համաձայնագիրը, իսկ այս մեկը հեռու է նշված սկզբունքներից  և միջազգային հանրության անդամների միջև խոր տարաձայնություններ է հարուցում:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ միջուկային աշխարհի ձևավորման օգտին, սակայն դրան չպետք է հասնել միակողմանի քայլերի միջոցով:

*

*