Ռուսաստանը հերքել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանը ամրացնելու մասին լուրերը

Համացանցում հրապարակվել էր մի տեսանյութ, ըստ որի՝ ռազմական տեխնիկա է տեղափոխվում...
rd-korea

Ռուսական կողմը հերքել է այն լուրերը, թե ամրացնում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանը՝ մտավախություն ունենալով, որ Միացյալ Նահանգները կարող է հարվածներ հասցնել այդ երկրի ուղղությամբ եւ իրադարձությունների նման զարգացման դեպքում փախստականները կներխուժեն Ռուսաստան:

Ավելի վաղ, համացանցում հրապարակվել էր մի տեսանյութ, ըստ որի՝ ռազմական տեխնիկա է տեղափոխվում Պրիմորիեի երկրամաս: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այս լուրը, թեեւ Արեւելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման ակտիվությունը պայմանավորված է մարտական պատրաստության դասընթացների հետ:

Ռուսական կողմի հերքումը հրապարակել էր նաեւ հեղինակավոր AP գործակալությունը, սակայն ավելի ուշ հեռացրել է այն իր լրահոսից:

*

*