Ռուսաստանից կապիտալի արտահոսքն աճել է մոտ երեք անգամ

Հունվար-օգոստոս ժամանակահատվածում կապիտալի ծավալն աճել է մինչև 26,5 միլիարդ դոլար
rusastan

Ռուսաստանից կապիտալի արտահոսքի աճի տեմպերը շարունակում են ավելանալ. հայտնում է РБК-ն` Ռուսաստանի բանկին հղումով:

Եթե 2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում երկրից մասնավոր հատվածը դուրս է հանել 21,5 միլիարդ դոլար (2017 թվականի առաջին յոթ ամիսներին 8,7 միլիարդ դոլարի դիմաց), ապա հունվար-օգոստոս ժամանակահատվածում կապիտալի ծավալն աճել է մինչև 26,5 միլիարդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 9,6 միլիարդ դոլարի փոխարեն:

Այդպիսով` մասնավոր հատվածի կողմից 2018 թվականի առաջին ութ ամիսներին դուրս բերված կապիտալի ծավալը եղել է 2,76 անգամ ավելի, քան 2017 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում:

*

*